Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տարօրինակ մտածելակերպ

Տարօրինակ մտածելակերպ
31.08.2024 | 21:48

Փաշինյան Նիկոլն ասում է, որ «ՀՀ-ն խնդիր չի դնում ռազմական ճանապարհով հետ բերելու օկուպացված տարածքները»: Վերջինս դա համարում է ագրեսիա(՞):

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, ըստ Փաշինյան Նիկոլի, եթե Կիպրոսը ցանկանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, ապա կհամարվի ագրեսոր: Կամ` ՈՒկրաինան, ազատագրելով իր տարածքները, ագրեսիա է իրականացնում: Տարօրինակ մտածելակերպ ունի Փաշինյան Նիկոլը: Վերջինս անուղղակի արդարացնում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենի օկուպացիան` եթե ռազմական ճանապարհով հետ բերենք, ագրեսոր կհամարվենք:

Այսօրինակ պահվածքն ու մտածելակերպը ոչ միայն տարօրինակ են, այլև հակապետական, քանզի պետության օկուպացված տարածքը հետ բերելն իրականացվում է հատուկ հակաահաբեկչական գործողության (օպերացիայի) միջոցով: Ընդ որում, հակաահաբեկչական գործողությանը հիմնականում պետք է մասնակցեն պետության ոստիկանական զորքերը, որոնք ողջ աշխարհում հենց դրա համար են ստեղծված: Այսինքն, ՀՀ ՆԳՆ ոստիկանական զորքերը, Երևանում հանրահավաքներ ցրելու փոխարեն, պարտավոր են հակաահաբեկչական գործողություն (օպերացիա) իրականացնել, օրինակ` Արծվաշենում, և վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Սակայն, ում և ինչ եմ ասում: Փաշինյան Նիկոլի համար Արծվաշենի վերադարձը (ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը) Ադրբեջանի հանդեպ «ագրեսիայի» դրսևորում է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4502

Մեկնաբանություններ